Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ամբոխի հոգեբանություն. harmonia.am

Ամբոխի հոգեբանություն. harmonia.am

Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը:

 

Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության  տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:

 

Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ:Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ:

 

Կան պատահական ամբոխներ, որոնք գործունեության որևէ դրդապատճառ չունեն: Պարզ ամբոխ է «անբան», անգործ մարդկանց կուտակումը մեկ վայրում, որտեղ նրանք ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում:

 

Կան դիտողների, ունկնդիրների, հանդիսատեսների ամբոխներ, որոնք իմացական հետաքրքրասիրությունից դրդված հավաքվում են դիտելու որևէ համերգ, ելույթ կամ այլ իրադարձություն: Համախոհական կամ կոնվենցիալ անվանում են այնպիսի մարդկանցից հավաքված ամբոխը, որոնք հավաքվել են որևէ մարզական կամ այլ մրցակցության ներկա գտնվելու համար: Ամբոխի տեսակ է նաև փրկություն որոնող մարդկանց ինքնաբերաբար առաջացած խումբը, որոնք հայտվել են միևնույն  վտանգավոր պայմաններում(հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, տեխնոգեն վթարներ և այլն) և պետք է համատեղ խույս տան այդ վտանգից:

 

Այդպիսի ամբոխը հաճախ խուճապի մեջ է գտնվում:

 

Ագրեսիվ ամբոխը, որի ակտիվության հիմնական դրդապատճառը թշնամությունն է մարդկանց կամ որևէ երևույթի նկատմամբ, միասնական գործողությունների միջոցով պարպում է իր մեջ կուտակված չարությունը: Այդպիսին են,օրինակ, ջարդարարների խմբերը:Զմայլվածների ամբոխ հաճախ կարելի է տեսնել, օրինակ, կրոնական արարողությունների և ծեսերի ժամանակ, որը նրանց մղում է միասնական գործողությունների:

 

Կյանքում քիչ չեն հանդիպում նաև մրցակցության մեջ մտած մարդկանցից կազմված ամբոխներ:

 

Նման ամբոխի օրինակ կարելի է համարել որևէ ապրանք գնելու համար անկազմակերպ հերթի կանգնած  մարդկանց ամբոխը:

 

Ամբոխի հոգեբանական առանձնահատկությունների և նրանում անհատների վարքի հիմնական գծերի մասին հետաքրքրական տեսակետներ են առաջադրվել դեռ վաղուց:

 

Ֆրեյդը, ուսումնասիրելով ամբոխի հոգեբանությունը, եկել է այն եզրակացության, որ ամբոխում անհատի վարքագիծը փոխվում է, իռացիոնալի և անգիտակցականի ազդեցության տակ մեծանում է ոգևորվածությունը, մարդը այնպիսի վարքագիծ է  ցուցաբերում, որը այլ պայմաններում չէր ցուցաբերի:

 

Ամբոխի հոգեբանության ավելի հիմնարար աշխատանքներ են թողել Գուստավ Լեբոնը, Գաբրիել Թարդը, Ուիլֆրեդ Թրորերը և Էլիաս Կանետին:

 

Ըստ Լեբոնի, ամբոխի կազմում անհատն ընկնում է նրա ներշնչումների և կրքերի ազդեցության տակ, նրանում ուժեղանում են բնազդային, իռացիոնալ ուժերը: Ամբոխը չի դատում իրական փաստերով, այլ իրական է համարում այն ամենը, ինչ ստեղծվել է իր մտածողությամբ:

 

Ամբոխին տիրող կրքերի ճնշման տակ մարդկանց վարքը դառնում է իմպուլսիվ և բնազդային:

 

Նրանք ժամանակավորապես դադարում են անհատականություններ լինելուց, չեն մտածում իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին:

 

Թուլանում է նրանց պատասխանատվության զգացումն  ու ինքնակառավարումը, ինչպես նաև նվազում է ինտելեկտի մակարդակը: Այդ իսկ պատճառով զանգվածի առջև ելույթ ունեցողները պետք է նկատի ունենան, որ գործ ունեն այդ պահին թույլ և ներշնչվող մարդկանց հետ և պետք է շեշտը դնել հույզեր առաջ բերելու  և ներշնչելու մեխանիզմների վրա:

 

Ամբոխի կազմում գտնվող մարդու անհատականության կորուստը պայմանավորված է անդեմությամբ (անձը ենթագիտակցորեն զգում է կամ գիտի, որ ինքը ձուլված է զանգվածին և իրեն չեն ճանաչում) և պատասխանատվության ցրման երևույթով (խմբում գտնվելիս անհատը զգում է, որ խմբովին կատարած գործողությունների համար ինքն ավելի քիչ պատասխանատվություն է կրում, քան եթե գործեր մենակ):

 

Երբ ամբոխ է առաջանում, նրա կազմի մեջ ներառվող մարդիկ միանման ապրումներ են ունենում` ուրախություն, ոգեշնչում, հրճվանք կամ բարկություն, խուճապ և այլն: Նրանց հույզերը վարակի նման տարածվում են խմբի մեջ և կատարվում է վարքի ընդօրինակում:

 

Խուճապը ամբոխի վարքի այն տեսակն է, որին հատուկ է զանգվածային սարսափը որևէ վտանգի հանդեպ: Դրա հետևանքով մարդիկ միաժամանակ կարող են անմիտ և վտանգավոր գործողություններ կատարել: Խուճապ առաջացնում են բնական աղետները, պատերազմները, միջէթնիկական բախումները, սոցիալական ցնցումները և այլն: Խուճապին նպաստող գործոններից են նաև տեղեկատվության պակասը, իրավիճակի անորոշությունը, ինչպես նաև պաշտպանության գործողությունների համար անպատրաստ լինելը` համապատասխան հմտությունների և գիտելիքների բացակայության պատճառով:

 

Հիմնական կարևոր հարցը, որ հետաքրքում է հասարակությանն ու հատկապես իրավապաշտպան մարմիններին, այն է, թե ինչպես  վերահսկել ամբոխի վարքը: Ամենախելամիտ ելքը ագրեսիվ ամբոխի առաջացման  թույլ չտալն է:

 

Այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է  նախ և առաջ վերացնել այն պայմանները, որոնք առաջացնում են երկարատև սոցիալական դժգոհություն և հուսահատություն: Եթե կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հրահրել ագրեսիվ ամբոխի առաջացմանը, ապա անհրաժեշտ է շտապ տեղեկատվական, կազմակերպչական, մարտավարական բնույթի միջոցներ ձեռնարկել` այդ ամենից խուսափելու համար:Հատկապես անհրաժեշտ է  գոնե ժամանակավորապես հեռացնել ոչ ֆորմալ լիդերներին և ակտիվացնել այն մարդկանց, ովքեր կարող են դրական ազդեցություն թողնել ամբոխի վրա: Սակայն, եթե ագրեսիվ ամբոխն արդեն ձևավորվել է, ապա այդ դեպքում արդյունավետ է իրականացնել  հետևյալ գործողությունները.

 

-  Առանց ծայրահեղ անհրաժեշության չկիրառել ամբոխի վրա ազդեցության որևէ միջոց: Ոչ մի դեպքում չփորձել այն  «տեղափոխել» հավաքման վայրից, ճնշում չգործադրել ամբոխի կազմում գտնվող մսրդկանց վրա, չնպաստել խուճապի առաջացմանը:

 

-  Թույլ չտալ, որպեսզի ամբոխի կազմում մարդկանց քանակը ավելանա: Հնարավորինս փորձել ժամանակը երկարաձգել. նման դեպքերում մարդիկ հոգնում են և  ակտիվությունը նվազում է: Մեղմել մարդկանց հույզերը, չարձագանքել վիրավորանքներին և լինել համբերատար`գիտակցելով, որ ամբոխի կազմում գտնվող մարդկանց հատուկ է իմպուլսիվությունը:

 

-  Չարժե  այդ պահին մարդկանց հետ զրուցել, այլ միայն պետք է ասել. «Մենք հրահանգ ենք կատարում», քանի, որ ամբոխում մարդկանց ինտնելեկտուալ մակարդակը նվազում է և նրանց որևէ բան բացատրելն անիմաստ է:

 

-  Հստակ իրականացնել վերադասի հրահանգները:Առանց անհրաժեշության մարդկանց մոտ չթողնել:Մարդկանց մշտապես տեղեկացնել միջանցքների ելքերի մասին, պատասխանատվության մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք ձեռնարկված են ամբոխի առաջացման պատճառները վերացնելու նպատակով:

 

-  Պետք չէ խոչընդոտել մարդկանց աբոխից դուրս գալուն:

 

- Պարզապես կարևոր է նշել, որ նրանք դուրս գան այն հատուկ միջանցքներով, որտեղ կան ֆիլտրացիոն կետեր:

 

-  Անհրաժեշտ է ամբոխի մարդկանց առաջարկել առանձնացնել որևէ խումբ բանակցություններ վարելու նպատակով:Բանակցությունները հարկավոր է վարել առանց ընդհատումների` առաջարկելով  հանել հավելյալ պահանջները: 

 

Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:

 

Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը: Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:

 

Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ: Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ: Կան պատահական ամբոխներ, որոնք գործունեության որևէ դրդապատճառ չունեն: Պարզ ամբոխ է «անբան», անգործ մարդկանց կուտակումը մեկ վայրում, որտեղ նրանք ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում: Կան դիտողների, ունկնդիրների, հանդիսատեսների ամբոխներ, որոնք իմացական հետաքրքրասիրությունից դրդված հավաքվում են դիտելու որևէ համերգ, ելույթ կամ այլ իրադարձություն: Համախոհական կամ կոնվենցիալ անվանում են այնպիսի մարդկանցից հավաքված ամբոխը, որոնք հավաքվել են որևէ մարզական կամ այլ մրցակցության ներկա գտնվելու համար: Ամբոխի տեսակ է նաև փրկություն որոնող մարդկանց ինքնաբերաբար առաջացած խումբը, որոնք հայտվել են միևնույն վտանգավոր պայմաններում (հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, տեխնոգեն վթարներ և այլն) և պետք է համատեղ խույս տան այդ վտանգից: Այդպիսի ամբոխը հաճախ խուճապի մեջ է գտնվում: Ագրեսիվ ամբոխը, որի ակտիվության հիմնական դրդապատճառը թշնամությունն է մարդկանց կամ որևէ երևույթի նկատմամբ, միասնական գործողությունների միջոցով պարպում է իր մեջ կուտակված չարությունը: Այդպիսին են, օրինակ, ջարդարարների խմբերը: Զմայլվածների ամբոխ հաճախ կարելի է տեսնել, օրինակ, կրոնական արարողությունների և ծեսերի ժամանակ, որը նրանց մղում է միասնական գործողությունների: Կյանքում քիչ չեն հանդիպում նաև մրցակցության մեջ մտած մարդկանցից կազմված ամբոխներ: Նման ամբոխի օրինակ կարելի է համարել որևէ ապրանք գնելու համար անկազմակերպ հերթի կանգնած մարդկանց ամբոխը:

Ամբոխի հոգեբանական առանձնահատկությունների և նրանում անհատների վարքի հիմնական գծերի մասին հետաքրքրական տեսակետներ են առաջադրվել դեռ վաղուց:

 

Ֆրեյդը, ուսումնասիրելով ամբոխի հոգեբանությունը, եկել է այն եզրակացության, որ ամբոխում անհատի վարքագիծը փոխվում է, իռացիոնալի և անգիտակցականի ազդեցության տակ մեծանում է ոգևորվածությունը, մարդը այնպիսի վարքագիծ է ցուցաբերում, որը այլ պայմաններում չէր ցուցաբերի:

 

Ամբոխի հոգեբանության ավելի հիմնարար աշխատանքներ են թողել Գուստավ Լեբոնը, Գաբրիել Թարդը, Ուիլֆրեդ Թրորերը և Էլիաս Կանետին:

 

Ըստ Լեբոնի, ամբոխի կազմում անհատն ընկնում է նրա ներշնչումների և կրքերի ազդեցության տակ, նրանում ուժեղանում են բնազդային, իռացիոնալ ուժերը: Ամբոխը չի դատում իրական փաստերով, այլ իրական է համարում այն ամենը, ինչ ստեղծվել է իր մտածողությամբ: Ամբոխին տիրող կրքերի ճնշման տակ մարդկանց վարքը դառնում է իմպուլսիվ և բնազդային: Նրանք ժամանակավորապես դադարում են անհատականություններ լինելուց, չեն մտածում իրենց գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Թուլանում է նրանց պատասխանատվության զգացումն ու ինքնակառավարումը, ինչպես նաև նվազում է ինտելեկտի մակարդակը: Այդ իսկ պատճառով զանգվածի առջև ելույթ ունեցողները պետք է նկատի ունենան, որ գործ ունեն այդ պահին թույլ և ներշնչվող մարդկանց հետ և պետք է շեշտը դնել հույզեր առաջ բերելու և ներշնչելու մեխանիզմների վրա: Ամբոխի կազմում գտնվող մարդու անհատականության կորուստը պայմանավորված է անդեմությամբ (անձը ենթագիտակցորեն զգում է կամ գիտի, որ ինքը ձուլված է զանգվածին և իրեն չեն ճանաչում) և պատասխանատվության ցրման երևույթով (խմբում գտնվելիս անհատը զգում է, որ խմբովին կատարած գործողությունների համար ինքն ավելի քիչ պատասխանատվություն է կրում, քան եթե գործեր մենակ): Երբ ամբոխ է առաջանում, նրա կազմի մեջ ներառվող մարդիկ միանման ապրումներ են ունենում` ուրախություն, ոգեշնչում, հրճվանք կամ բարկություն, խուճապ և այլն: Նրանց հույզերը վարակի նման տարածվում են խմբի մեջ և կատարվում է վարքի ընդօրինակում:

 

Խուճապը ամբոխի վարքի այն տեսակն է, որին հատուկ է զանգվածային սարսափը որևէ վտանգի հանդեպ:

 

Դրա հետևանքով մարդիկ միաժամանակ կարող են անմիտ և վտանգավոր գործողություններ կատարել: Խուճապ առաջացնում են բնական աղետները, պատերազմները, միջէթնիկական բախումները, սոցիալական ցնցումները և այլն: Խուճապին նպաստող գործոններից են նաև տեղեկատվության պակասը, իրավիճակի անորոշությունը, ինչպես նաև պաշտպանության գործողությունների համար անպատրաստ լինելը` համապատասխան հմտությունների և գիտելիքների բացակայության պատճառով: Հիմնական կարևոր հարցը, որ հետաքրքում է հասարակությանն ու հատկապես իրավապաշտպան մարմիններին, այն է, թե ինչպես վերահսկել ամբոխի վարքը: Ամենախելամիտ ելքը ագրեսիվ ամբոխի առաջացման թույլ չտալն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նախ և առաջ վերացնել այն պայմանները, որոնք առաջացնում են երկարատև սոցիալական դժգոհություն և հուսահատություն: Եթե կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հրահրել ագրեսիվ ամբոխի առաջացմանը, ապա անհրաժեշտ է շտապ տեղեկատվական, կազմակերպչական, մարտավարական բնույթի միջոցներ ձեռնարկել` այդ ամենից խուսափելու համար: Հատկապես անհրաժեշտ է գոնե ժամանակավորապես հեռացնել ոչ ֆորմալ լիդերներին և ակտիվացնել այն մարդկանց, ովքեր կարող են դրական ազդեցություն թողնել ամբոխի վրա: Սակայն, եթե ագրեսիվ ամբոխն արդեն ձևավորվել է, ապա այդ դեպքում արդյունավետ է իրականացնել  հետևյալ գործողությունները.

 

1.  Առանց ծայրահեղ անհրաժեշության չկիրառել ամբոխի վրա ազդեցության որևէ միջոց: Ոչ մի դեպքում չփորձել այն  «տեղափոխել» հավաքման վայրից, ճնշում չգործադրել ամբոխի կազմում գտնվող մսրդկանց վրա, չնպաստել խուճապի առաջացմանը:

 

2.  Թույլ չտալ, որպեսզի ամբոխի կազմում մարդկանց քանակը ավելանա:

 

3.  Հնարավորինս փորձել ժամանակը երկարաձգել. նման դեպքերում մարդիկ հոգնում են և ակտիվությունը նվազում է:

 

4.  Զսպել մարդկանց հույզերը, չարձագանքել վիրավորանքներին և լինել համբերատար` գիտակցելով, որ ամբոխի կազմում գտնվող մարդկանց հատուկ է իմպուլսիվությունը:

 

5.  Չարժե այդ պահին մարդկանց հետ զրուցել, այլ միայն պետք է ասել. «Մենք հրահանգ ենք կատարում», քանի, որ ամբոխում մարդկանց ինտնելեկտուալ մակարդակը նվազում է և նրանց որևէ բան բացատրելն անիմաստ է:

 

6.  Հստակ իրականացնել վերադասի հրահանգները:

 

7.  Առանց անհրաժեշության մարդկանց մոտ չթողնել:

 

8.  Մարդկանց մշտապես տեղեկացնել միջանցքների ելքերի մասին, պատասխանատվության մասին, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք ձեռնարկված են ամբոխի առաջացման պատճառները վերացնելու նպատակով:

 

9.  Պետք չէ խոչընդոտել մարդկանց աբոխից դուրս գալուն: Պարզապես կարևոր է նշել, որ նրանք դուրս գան այն հատուկ միջանցքներով, որտեղ կան ֆիլտրացիոն կետեր:

 

10.  Անհրաժեշտ է ամբոխի մարդկանց առաջարկել առանձնացնել որևէ խումբ բանակցություններ վարելու նպատակով: Բանակցությունները հարկավոր է վարել առանց ընդհատումների` առաջարկելով  հանել հավելյալ պահանջները: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. atnews.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ